Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ ուղերձ է հղելու Րաֆֆի Հովհաննիսյանը

Ինչ ուղերձ է հղելու Րաֆֆի Հովհաննիսյանը
11.02.2014 | 21:39

Մեկ տարի առաջ, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նույն օրը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում ուղերձ հղել ժողովրդին: Օրեր առաջ էլ լուրեր էին տարածել, որ «Ժառանգության» ղեկավարը մտադիր է փետրվարի 18-ին հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանի արագ մտքափոխվելը և իր ուղերձը «Անի-Պլազա» հյուրանոց տեղափոխելը հավանաբար կապված է կուսակցությունում վերջին շրջանում ծայր առած ճգնաժամի հետ:
Հիշեցնենք, որ կուսակցության վաղեմի անդամ Դանիել Իոանիսյանը տարածեց հայտարարություն և դուրս եկավ կուսակցությունից՝ արտահայտելով իր խորը հիասթափությունը կուսակցության ղեկավարի գործունեության հանդեպ: Տեղեկություններ էին շրջանառվում, որ կան երիտասարդներ, որոնք հետևել են Դանիելի օրինակին: Առհասարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելը որպես ՀՀ նախագահի թեկնածու, պատկառելի թվով քվեներ ստանալը որքան խոստումնալից էին սկզբում, այնքան հետագայում ունեցան հակառակ ազդեցությունը՝ նրա հակասական, քայլերի հաջորդականություն և քաղաքական տրամաբանություն չունեցող վարքագծի պատճառով: Ոչ միայն փոշիացվեց Րաֆֆիին քվե տված հանրային ռեսուրսը, այլև՝ կուսակցությունում առաջացան ճաքեր, որոնք ժամանակ առ ժամանակ զգացնել են տալիս իրենց:
Եվ եթե հիմա փորձի հանրագումարի բերել իր և իր կուսակցության՝ վերջին մեկ տարվա գործունեությունը, հետաքրքիր է՝ ի՞նչ ուղերձ է հղելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Պատմական, ազգային սրտաճմլիկ ուղերձները՝ չհաշված:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ